«Խաղաղ և երջանիկ» Հայաստանում ՀԱՅ մնալը դառնում է հերոսության նման մի բան, որովհետև... որովհետև, նման Հայաստանին ազգային ինքնություն, պատմական հիշողություն, քրիստոնեական հավատք և մայրենի լեզու ունեցող ՀԱՅԵՐ պետք չեն: Նման Հայաստանին պետք են «խաղաղասեր և երջանկասեր» ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ, և ՀԱՅԵՐԸ իրենց այդ «ավելորդություններով» սպառնալիք են նրանց «խաղաղ և երջանիկ» կյանքին, որը մոլեռանդորեն նրանց համար կերտում է ՆՓ & ՔՊ контора-ն...
Արցախ զավակիդ քո իսկ ձեռքով մատաղացու դարձրած և արտասվելու տեղակ հիստերիկ քրքջացող «երջանիկ» հայրենիք իմ:
Օտար լծի տակ օր օրի սմքող Հայաստան իմ...
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ